Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Би-2»- ի հետ հանդիպումը հետաձգվում է

«Би-2»- ի հետ հանդիպումը հետաձգվում է
28.06.2015 | 13:11

Լոֆտ ինքնազարգացման կենտրոնում ռուսական հեղինակավոր «Би-2» ռոք խմբի կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա:

Կազմակերպիչների փոխանցմամբ` պատճառը խմբի երաժիշտների անձնական պլանների փոփոխությունն է:
«Би2»-ի հայաստանյան այցը նախաձեռնել են «Նվիրիր կյանք» հիմնադրամը, «Ռադիո Վանը» և One Production-ը: Ժամանցային միջոցառումներն այս օրերին սակայն չեն խրախուսվում, հատկապես երբ խոսքը ռուսական խմբի մասին է:

«Би-2»-ի այցն արդեն իսկ բախվել է դժգոհության, քաղաքական շեշտադրում ունեցող նոտաների:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ